Նորություններ
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազային կենտրոնը ամփոփեց տարին
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազային կենտրոնը ամփոփեց տարին
29.12.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2021 թվականին շարունակել է բարեփոխումների և արդիականացման գործընթացը՝ գրանցելով դրական դինամիկա և կայուն աճ բոլոր ցուցանիշներով։ Կենտրոնի մեկ տարվա գործունեության արդյունքները ամփոփվեցին տարեկան հաշվետու ժողովի ընթացքում, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր Առողջապահության նախարարությունից՝ նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակից Նարինե Մարգարյանը և Պետական առողջապահական գործակալությունից՝ Կարեն Միքայելյանը։

 

Ինչպես տեղեկացրեց ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը, 2021 թվականին կենտրոնն ունեցել է 40-60% աճ բոլոր ոլորտներում, իսկ ֆինանսական մուտքերը գերազանցել են 5 մլրդ դրամը՝ ի շնորհիվ ստվերային շրջանառության դեմ շարունակական պայքարի, հիվանդների դիմելիության աճի և պետական պատվերի ավելացման։

 

2021 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ընդլայնել է նաև իր միջազգային կապերը։ Մասնավորապես, կնքվել են համագործակցության հուշագրեր Փարիզի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի և Մոսկվայի Ն․ Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի հետ։

 

Տնօրենի տեղակալ Արամ Ջիլավյանի ներկայացրած տվյալների համաձայն, արձանագրվել է ընդունված հիվանդների թվի կայուն աճ, ավելացել է կենտրոնում կատարվող վիրահատական միջամտությունների, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կուրսերի քանակը։

 

Հաշվետու ժամանակահատվածում կենտրոնի մի շարք բաժանմունքներում ներդրվել և հաջողությամբ իրականացվում են վիրահատական մի շարք նոր միջամտություններ։ Մասնավորապես, որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում կատարվում են կերակրափողի և լեղածորանների ստենտավորում, լապարասկոպիկ հեմիկոլէկտոմիա, կերակրափողի վարիկոզ երակների լիգավորում։

 

Օնկոուրոլոգիական բաժանմունքում ներդրվել են լապարասկոպիկ մի շարք վիրահատություններ, այդ թվում՝ շագանակագեղձի և երիկամի արմատական հեռացման։

 

Նյարդավիրաբուժության բաժանմունքում մի շարք վիրահատություններ են կատարվում վերջին սերնդի նյարդավիրաբուժական մանրադիտակի միջոցով։

 

Ֆին բժիշկների օժանդակությամբ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում ներդրվել և հաջողությամբ իրականացվում է կրծքագեղձի միկրովիրաբուժական վերականգնում և պլաստիկա սեփական հյուսվածքներով։

 

Շարունակվել է Կենտրոնի տեխնիկական վերազինումը։ Մասնավորապես, ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտությունների համար ձեռք է բերվել IC-Flow™ վիզուալիզացիայի համակարգը, որը նորամուծություն է Հայաստանի առողջապահական համակարգում։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր