Նորություններ
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ
31.12.2021

Հարգելի՛ բուժառուներ և գործընկերներ,

 

2021 թվականը մեր Կենտրոնի համար հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ բարեփոխումների տեմպը չի նվազել, ավելին, անցնող տարում դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել՝ հավատարիմ մնալով մեր որդեգրած ռազմավարությանը՝ ՈւԱԿ-ը դարձնել պացիենտակենտրոն և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող բուժհաստատություն, որտեղ իրենց և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես հարմարավետ կզգան ինչպես մեր բուժառուները, այնպես էլ մեր աշխատակիցները։

 

Սիրելի՛ բուժառուներ,

 

Մեր բոլոր ջանքերը ձեզ համար են։ Մենք ձգտում ենք հնարավորինս թեթևացնել ձեր դժվար պայքարի ընթացքը։

 

Ցանկանում եմ, որ հիվանդության ամենադժվար պահերը հետևում մնան և որ եկող տարին լինի սիրո ու նվիրումի, հաջողության և ձեռքբերումների, առողջության ու ամենանվիրական իղձերի իրականացման տարի:

 

Թո՛ղ 2022 թվականը խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին:

 

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր