Նորություններ
ՈւԱԿ-ը զգալիորեն բարելավել է իր տեղը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում
ՈւԱԿ-ը զգալիորեն բարելավել է իր տեղը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում
27.01.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է բարելավել իր ցուցանիշները որպես բարեխիղճ հարկ վճարող:

 

2021 թվականի ՊԵԿ-ի կողմից հրապարակված ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ՈւԱԿ-ը զբաղեցրել է 258-րդ տեղը՝ վճարելով 858 մլն դրամ հարկ։

 

Բժշկական հաստատությունների ցանկում ՈւԱԿ-ն իր ցուցանիշներով հինգերորդն է։

 

2017 թվականի համեմատ կենտրոնը ավելացրել է իր հարկային վճարումները  ավելի քան երկու անգամ՝ 329-րդ տեղից բարձրանալով 258-րդ տեղ։

 

Վերջին տարիների հարկերի կայուն ավելացումը վկայում է ինչպես ստվերային շրջանառության կրճատման, այնպես էլ բուժանձնակազմի աշխատավարձի աճի մասին, քանի որ հարկերի ամենամեծ բաժինը կազմում է եկամտահարկը։

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր