Նորություններ
Ոսկրերի սցինտիգրաֆիա. կմախքի ոսկրերի հետազոտում Тс-99 իզոտոպի օգնությամբ
Ոսկրերի սցինտիգրաֆիա. կմախքի ոսկրերի հետազոտում  Тс-99 իզոտոպի օգնությամբ
09.02.2016

Ինչպես նշվել է նախկինում, Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ում՝ միջուկային բժշկության շրջանակներում, կիրառվում է հետազոտության ժամանակակից եղանակ` սցինտիգրաֆիա: Ոսկրերի սցինտիգրաֆիան (կմախքի ոսկրերի հետազոտությունը Тс-99 իզոտոպի օգնությամբ) ուռուցքաբանական հիվանդների համար համարվում է առաջնահերթ հետազոտություն: Ստորև արտասովոր մի քանի դեպքերի օրինակներ են, երբ ոսկրային համակարգի հետազոտության ժամանակ պատահականորեն հայտնաբերվել են այլ օրգանների ախտահարումներ:


1.  Կրծքագեղձերի ուռուցքային ախտահարմամբ հիվանդը` 70 տարեկան, (վիճակ բուժումից հետո) դիմել է հերթական հետազոտության նպատակով: Կմախքի ոսկրերի սքանավորման ժամանակ երկչափ (planar) սցինտիգրամայի վրա՝ ձախ գագաթային ոսկրի պրոյեկցիայով, հայտնաբերվել է ինդիկատորի պարադոքսալ կուտակման օջախ: Իրականացվել է լրացուցիչ SPECT (եռաչափ) հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված օջախը՝ մոտավորապես 4,5 սմ տրամագծով, տեղակայված է գլխուղեղի ձախ գագաթային շրջանում: Խորհուրդ է տրվել նյարդաուռուցքաբանի խորհրդատվություն: Խորհրդատվությունից և լրացուցիչ հետազոտությունից հետո հիվանդը վիրահատվել է: Հեռացված գոյացության հյուսվածաբանական հետազոտությունից հետո ախտորոշվել է գլխուղեղի ձախ գագաթային շրջանի մենինգիոմա:

 

Остеосцинтиграфия: исследование костей скелета с помощью изотопа Тс-99

 

Остеосцинтиграфия: исследование костей скелета с помощью изотопа Тс-99

 

2.  Հիվանդը, 63 տ., դիմել է հետազոտության նպատակով՝ կմախքի ոսկրերի մետաստատիկ ախտահարման կասկածով՝ չբացահայտված առաջնային օջախից: Ոսկրերի սցինտիգրաֆիան հաստատեց կմախքի ոսկրերի բազմակի ախտահարումները, բացի այդ, հայտնաբերվեց ռադիոֆարմպրեպարատի ասիմետրիկ կուտակում ձախ կրծքագեղձի պրոյեկցիայով: Հիվանդին խորհուրդ է տրվել իրականացնել լրացուցիչ հետազոտություն (մամոգրաֆիա), որը հաստատեել է չարորակ ուռուցքի առկայություն կրծքագեղձում: Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի կապակցությամբ հիվանդը ստացել է համապատասխան բուժում:

 

 

3.   Կրծքագեղձերի երկկողմանի քաղցկեղով հիվանդը, 57 տ., (վիճակ բուժումից հետո) դիմել է պլանային հետազոտության` առանց գանգատների: Ոսկրերի սցինտիգրաֆիայի ժամանակ ողնաշարի սրբանային հատվածի պրոյեկցիայով հայտնաբերվել է ինդիկատորի բարձր կուտակման օջախ: Հիվանդի անամնեզի մանրամասն հավաքման արդյունքում պարզվել է, որ շատ տարիներ առաջ նա գանգատվել է միջհետույքային ծալքերի շրջանում ցավից: Խորհուրդ է տրվել պրոկտոլոգի խորհրդատվություն, հայտնաբերվել են պոչուկի էպիթելյալ ուղիներ` բորբոքման փուլում: Հիվանդը վիրահատվել է:

 



Ներկայացված դեպքերը վկայում են ոսկրերի սցինտիգրաֆիայի բարձր զգայնության և օգտակարության մասին, նույնիսկ չնախատեսված դեպքերում:

Նյութը ներկայացվեց  Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջուկային բժշկության մասնագետ, ուռուցքաբան Ն.Ռ. Հարությունյանի կողմից: 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր