
Հիվանդ Ն., 1998 թ.ծ., ընդունվել է ՈւԱԿ 2016թ. հուլիսին, որտեղ ախտորոշվել է` աջ ազդրոսկրի դիստալ հատվածի օստեոգեն սարկոմա: Հիվանդը ստացել է 4 կուրս նախավիրահատական քիմիաթերապիա, որից հետո վիրահատվել է: Կատարվել է` ազդրոսկրի դիստալ հատվածի և ծնկան հոդի սեգմենտար մասնահատում մեգաէնդոպրոթեզավորումով:
Վիրահատությունն իրականացրել են Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Սեինյանը, օրթոպեդ-ուռուցքաբաններ Ալեքսանդր Սեինյանը և Էդգար Նիկողոսյանը:
Հետվիրահատական շրջանում հիվանդը կրկին ստացել է 4 կուրս քիմիաթերապիա:
Վերջույթի ֆունկցիան պահպանված է։