ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱԹՈՄՈՐՖՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են հետևյալ հետազոտությունները.
- բջջաբանական հետազոտություն (քսուկների, քերուկների, պունկտատների, դրոշմվածքների, կենսական հեղուկների հետազոտություն)
- հյուսվածաբանական հետազոտություն, այդ թվում` բիոփսիայի (վիրահատական կենսանմուշների)
- hյուսվածաքիմիական հետազոտություն
- իմունահյուսվածաքիմիական հետազոտություն, այդ թվում նաև` cell-block
Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են մոտ 4000 հյուսվածաբանական, մոտ 5000 ` բջջաբանական, մոտ 1000 հյուսվածաքիմիական և իմունահյուսվածաքիմական հետազոտություններ:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք ապահովում են նմուշների ավտոմատ մշակումը:
![]() |
![]() |
|||
![]() |
![]() |
Բաժանմունքը համալրված է ամերիկյան արտադրության Ventana Benchmark ավտոմատ համակարգով, ինչն ապահովում է իմունահյուսվածաքիմիական հետազոտությունների բարձր որակը՝ բացառելով մարդկային գործոնը: Սա հնարավորություն է ընձեռում իրականացնել ուռուցքների առավել ճշգրիտ ախտորոշում, ինչը նպաստում է հիվանդի բուժման առավել նպատակային ռազմավարություն ընտրելուն:
![]() |
![]() |
![]() |
Բաժանմունքը համալրված է նաև նոր սերնդի LEICA ընկերության DM750 բազմաֆունկցիոնալ մանրադիտակով, որը ոչ միայն ապահովում է գոյացությունների հետազոտվող նմուշների բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս այդ պատկերները տեսանկարահանել։
Մանրադիտակը հնարավորություն է տալիս հեռաբժշկության միջոցով բարդ դեպքերը քննարկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտեկրի գործընկերների հետ։
Հեռ․ +37410205050, ներքին՝ 142, 148