Նորություններ
2023 թ. Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը տեղի կունենա ՈւԱԿ-ի վերանորոգված դահլիճում
2023 թ. Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը տեղի կունենա ՈւԱԿ-ի վերանորոգված դահլիճում
08.02.2022

Շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ում շնորհիվ 2022 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը դարձավ իրականություն:


Այն կայացավ բարձր մակարդակով և ներկայացուցչական կազմով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատվիրակներին, զեկուցողներին և բարձրաստիճան հյուրերին, հովանավորներին:


Ձեր բոլորի շնորհիվ ունեցանք հագեցած երկօրյա օրակարգ, կիսվեցինք փորձով, քննարկեցինք ոլորտում կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Կարևորվեց նաև նման հարթակների կրթական դերը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները:


Ուզում եմ տեղեկացնել, որ 2023 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը տեղի կունենա ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերանորոգված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող դահլիճում։

 

Նարեկ Մանուկյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր