Նորություններ
«Գիտամարտ» Հայկական ուռուցքաբանական Կոնգրեսի Ժամանակ
«Գիտամարտ» Հայկական ուռուցքաբանական Կոնգրեսի Ժամանակ
11.02.2022

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Կարեն Ծառուկյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ,  Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Արմեն Ավոյանը «մարտի բռնվեցին» Հայկական ուռուցքաբանական II կոնգրեսի ժամանակ։

 

 

Սա հետաքրքիր և կարևոր ֆորմատ է բժշկագիտության համար․ միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման վերաբերյալ երկու մասնագետները ներկայացրեցին միանգամայն տարբեր տեսակետներ, բերելով իրենց հիմնավորումները։ 



Քննարկվող հիմնական հարցն էր՝ միզապարկի հեռացո՞ւմ, թե՞՝ պահպանում։



Արդյունքում հաղթեցին նրանց բժշկական նույնանման մոտեցումները և «բուժել հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը» գաղափարը:


 

Հայկական ուռուցքաբանական II կոնգրեսը տեղի ունեցավ փետրվարի 3-4-ը ՌԴ Սոչի քաղաքում։ Կոնգրեսին մասնակցել են 200-ից ավելի պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից՝ ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրեններ, առողջապահության կազմակերպիչներ, անվանի և երիտասարդ մասնագետներ։ Ներկայացվել է քաղցկեղի բուժման ու կանխարգելման հարցերին նվիրված մոտ 60 զեկույց։ Կոնգրեսի խորագիրն էր՝ «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։

 

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը ամենամյա է, տեղի է ունենում փետրվարի սկզբին, քանի որ փետրվարի 4-ը նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Կազմակերպիչն է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր