Նորություններ
ՈւԱԿ-ում վերաբացվեց վերանորոգված Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը
ՈւԱԿ-ում վերաբացվեց վերանորոգված Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը
15.02.2022

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր վերաբացվեց վերանորոգված Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը։


Բացման արարողությանը ներկա էին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լենա Նանուշյանը և Արմեն Նազարյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը:



Բաժանմունքում շրջայցի ընթացքում ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը և բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նախարարին ներկայացրեցին իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Թաթուլ Սաղաթելյանը նշեց, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։



Պատասխանատուների հավաստմամբ վերանորոգված բաժանմունքում բուժառուներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում:



Հյուրերը եղան նաև Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, շրջայց կատարեցին Կենտրոնով, ծանոթացան մեծ դահլիճի, ներհիվանադոցային դեղատան ընթացող վերանորոգման աշխատանքներին: Եղան նաև ադմինիստրատիվ մասում, որի պատերի վրա լուսանկարներով ներկայացված է ՈւԱԿ-ի ողջ պատմությունը։



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ՈւԱԿ-ը որպես ազգային կենտրոն պետք է լինի իրապես ազգային, և նախարարությունը շարունակաբար ջանք է գործադրում դրա համար։ «75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել Կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը, և շատ կարևոր են այդ լուսանկարները, քանի որ դրանց միջոցով պահպանվում է պատմությունը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում Կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը», - ասաց նախարար Ավանեսյանը` Կենտրոնին մաղթելով նորանոր աշխատանքային հաջողություններ։



ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Առողջապահության նախարարությանը, նշելով, որ առանց նախարարության շարունակական աջակցության Կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։


 

 



 


***

Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։


Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան արդեն նորոգվել ու վերազինվել են Կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Ընթացքում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքները, շարունակվում է 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունը։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր