
09.07.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն Ոռուցքաբանության ազգային կենտրոնին գեներատոր է նվիրաբերել
Էլեկտրամատակարարման խափանումների դեպքում այն կապահովի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ավտոնոմ էլեկտրական հոսանքով։

08.07.2020
Հասմիկ Դավթյան․ Ամիսը մեկ անգամ կինը պետք է շոշափի իր կրծքագեղձերը
Որքան ավելի շուտ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այնքան ավելի մեծ է հիվանդության լիարժեք բուժման հավանականությունը։ Այդ իսկ պատճառով կանայք պետք է շատ ուշադիր լինեն իրենց կրծքագեղձերի նկատմամբ և պարբերաբար հետազոտվեն։ Ինչպես և երբ է պետք դա անել։ Կանանց հուզող այս և այլ հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Հասմիկ Դավթյանը։

07.07.2020
Կոլոռեկտալ քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Մասնավորապես, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում արդեն մի քանի ամիս է հաջողությամբ կատարվում են հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ։ Թեև լապարոսկոպիկ վիրաբուժությունը վաղուց արդեն ստանդարտ է ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, կոնկրետ կոլոռեկտալ վիրահատությունները մեր երկրում հիմնականում կատարվում են բաց եղանակով։

06.07.2020
Մեր բժիշկները․ Աննա Կիզոկյան (տեսանյութ)
Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ։
Եթե բժիշկ չդառնայիք, ի՞նչ կդառնայիք։

02.07.2020
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր եղանակ՝ առանց հետվիրահատական անցանկալի երևույթների
Ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ կրծքի մեջ ռադիոիզոտոպային նյութ (Technetium-99m) է ներարկվում, իսկ վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են միայն այն ավշահանգույցները, որոնք հնարավոր է ախտահարված լինեն:

01.07.2020
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները կերթևեկեն անվճար՝ հարմարավետ ավտոբուսներով
Ավտոբուսները առայժմ կաշխատեն երկու երթուղիով, ընթացքում, կարիքի առկայության դեպքում, երթուղիները կարող են ավելանալ։

30.06.2020
Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք
Մանրադիտակն ունի համակցված մոդուլային թվային Leica ICC50 E տեսախցիկ ծրագրային ապահովումով, ինչը հնարավորություն է տալիս ստացված պատկերները պահպանել սարքի հիշողության մեջ, դուրս բերել էկրանի վրա, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել այլ մասնագետների՝ երկրորդ կարծիք ստանալու նպատակով։

29.06.2020
ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱՃԻ ԱԽՏԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ
Ուռուցքն այնքան հին է, որքան մարդկային պատմությունը: Նրա մասին առաջին համակարգված տեղեկությունը մեզ է հասել Հիպոկրատից, որը ոչ միայն փորձել է նկարագրել մարդու ուռուցքները, այլև դասակարգել է դրանք «ապաքինվողների» և «չապաքինվողների»: Հնարավոր է, որ նա նկատի է ունեցել բարորակ և չարորակ ուռուցքները: Նրանից հետո Ցելսը և Գալենը (մ.թ. I դար) ոչ միայն մանրամասն տեղեկություններ են թողել այդ երևույթի վերաբերյալ, այլև նկարագրել են կաթնագեղձի, արգանդի քաղցկեղների մետաստազները:

24.06.2020
Մեր բժիշկները․ Արմինե Զարգարյան (տեսանյութ)
Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ։
Եթե բժիշկ չդառնայիք, ի՞նչ կդառնայիք։

23.06.2020
ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ
Մենք դիմում ենք 18 տարին լրացած մեր քաղաքացիներին, որոնք չունեն առողջական խնդիրներ: Ձեր արյունը շատ արժեքավոր է։ Հավատացեք, մարդիկ, որոնց մի անգամ փրկել է դոնորական արյունը, մտքում բազմիցս շնորհակալություն են հայտնել իրենց կյանք պարգևած անհայտ դոնորին։