
Հիվանդ Լ., 1969 թ. ծնված, 2006 թ ընդունվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ), իրականացված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, ստացել է համալիր բուժում և գտնվել հսկողության տակ:
Վերջին ամիսներին հիվանդը ձախ սրունքի ստորին երրորդ շրջանում նկատել է ուռածություն: Կրկին դիմել է ՈւԱԿ, որտեղ ախտորոշվել է ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարում` ձախ մեծ ոլոքի դիստալ հատվածի ախտաբանական կոտրվածքի վտանգով:
Կատարվել է վիրահատություն` մետաստատիկ օջախի լայն հեռացում, պլաստիկա ոսկրային ցեմենտով և մետաղական թիթեղի տեղադրումով:
Վիրահատությունն իրականացրել են Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Սեինյանը, օրթոպեդ-ուռուցքաբաններ Ալեքսանդր Սեինյանը և Էդգար Նիկողոսյանը:
Վերջույթի ֆունկցիան պահպանվել է, ներկայում հիվանդը ստանում է հետվիրահատական քիմիաթերապիա: