Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Կլինիկական կենսաքիմիայի և իմունաբանության լաբորատորիայում շուրջօրյա ռեժիմով իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝


 

  հեմատոլոգիական  
կենսաքիմիական  
իմունոլոգիական  
շճաբանական  

 

 


Լաբորատորիայում իրականացվում է առանձին օրգանների և օրգան համակարգերի հիվանդությունների համալիր ախտորոշում, օրինակ՝ երիկամի,  լյարդի, ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի ֆունկցիայի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, անեմիաների և այլն։


Լաբորատորիայի հագեցվածությունը և սարքերը

 


Լաբորատորիան հագեցած է համշախարհային բարձրակարգ արտադրության նորագույն և ամբողջապես ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունը օգնում է պահպանել այդ հետազոտությունների չափորոշիչները։ 


 

Ընդհանուր կլինիկական լաբորատորիա


 

 
Արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է ճապոնական Sysmex 500i և Sysmex XN-350 վերլուծիչներով։
 
Sysmex 500i-ը, օգտագործելով ընդամենը 20մլ երակային կամ պերիֆերիկ արյուն, 2-3 րոպեում հնարավորություն է տալիս համակարգչային մշակման ենթարկել արյան 26 անալիտիկ և հաշվարկային ցուցանիշ՝ ներկայացնելով դրանք ինչպես թվային, այնպես էլ գրաֆիկական պատկերները։
 
Sysmex XN-350 սարքը ապահովում է բջիջների տարբերակման ավելի բարձր աստիճան, ոչ նորմալ լեյկոցիտների հայտնաբերման բարձր զգայունություն  և կլինիկական նշանակություն ունեցող պարամետրերի ավելի լայն տեսականի։

 

 


 

Կլինիկական լաբորատորիան համալրված է նաև Urysis 1000i  սարքով, որը հնարավորություն է տալիս իրականացնել մեզի կլինիկական հետազոտություն ՝ գլյուկոզայի, կետոնային մարմինների , բիլիրուբինի, ուռոբիլինի որոշման համար։ 

 

 



Իմունաբանական լաբորատորիա


 

Cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը համարվում է առաջատար IVD-ի (in vitro diagnostics) ոլորտում։ 


 

 

 
   

Սարքի առավելություններն են

     
 

Նմուշները սարքի մեջ տեղադրելուց հետո պատասխանները պատրաստ են լինում 18 րոպեից, իսկ որոշ դեպքերում (hisensitiv troponin-9, CK-MB, Myoglobin, Betta HCG, PTH) նաև 9 րոպեից:

     
 

Թեստերի մեծ ճշգրտություն և զգայունություն։ 

     
 

Անալիզի ողջ ընթացքը վերահսկվում է հենց սարքի կողմից։



Կենսաքիմիական լաբորատորիա


Կենսաքիմիական լաբորատորիան հագեցած է Cobas Integra400 սարքով։



Ավտոմատ բիոքիմիական անալիզատոր Cobas c 111-ը էքսպրես լաբորատորիային ապահովում է չափվող պարամետրերի լայն տեսականի և STAT (цито) նմուշները հեշտորեն չափելու հնարավորություն։


 


 

Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են ֆրանսիական start -4 սարքի միջոցով, որն այսօր համարվում է արյան մակարդուկի ձևավորման ժամանակի չափման ճշգրտության ոսկե էտալոն։

 

 

Այս սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել փակ-թեստ համակարգով, փորձանմուշների ոչ կոնտակտային խառնիչով, որով բացառվում է նմուշների խաչաձև աղտոտման հնարավորությունը և ապահովում է արդյունքների ճշգրտությունն ու հավաստիությունը։



Մանրէաբանական լաբորատորիա

 

 

Մանրեաբանական լաբորատորիայում կատարվում են բոլոր մանրէաբանական հետազոտությունները` ցանկացած կլինիկական նմուշով  (արյուն, վերքային արտադրություն, մեզ, հեշտոցային արտադրություն, պունկտատ և այլն)` հակաբիոտիկային զգայունության որոշմամբ:


Դոնորական կետ

 

Լաբորատորիայում գործում է նաև դոնորական կետ։  Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://bit.ly/2JvcFvH։

 

 

 


Հետազոտվեք և կանխարգելեք քաղցկեղը ժամանակին

 


 

 

 

 Հեռ․ +37410205050, ներքին՝139

 

 դոնորական արյան կետ՝155


Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր