Նորություններ
Պահանջվում է ցանցային ադմինիստրատորի օգնական
Պահանջվում է ցանցային ադմինիստրատորի օգնական
02.03.2022

Աշխատանքի նկարագրություն

 

  • Կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասարկում:
  •  
  • Ցանցային անվտանգության գործիքների՝ firewall-ների, հակավիրուսային համակարգերի և ներխուժումների հայտնաբերման ու կանխարգելման համակարգերի կառավարում:
  •  
  • Ցանցային միացումների և ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրների բացահայտում, կարգավորում, լուծում և գրանցում:
  •  
  • Սերվերային հանգույցների, համակարգչային և այլ ցանցային սարքավորումների տեղադրում, կոնֆիգուրացում և սպասարկում:
  •  
  • Ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմացում:
  •  
  • Կենսական կարևորություն ունեցող ցանցային սերվերների վրա արտակարգ իրավիճակներում տեղեկատվության պահուստային կրկնօրինակման և վերականգնման համակարգերի տեղադրում և սպասարկում:
  •  
  • Ընկերության համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերիհամապատասխան չափանիշների և շահագործման ընթացակարգերի կազմում և մշակում:
  •  
  • Ցանցերին և համակարգերին ներկայացվող պահանջների սահմանում:

 

 Պահանջվող որակավորումներ

 

  • Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն:
  •  
  • Սարքավորումների և ծրագրային խնդիրների կարգավորման ունակություն:
  •  
  • Վեբ-հավելվածների իմացություն:
  •  
  • Ինքնամոտիվացիա, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն:
  •  
  • Խնդիրների կարգավորման գերազանց հմտություններ, աշխատանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն:
  •   
  • Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն:
  •  
  • Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

 

Դիմումները ընդունվում են միայն էլփոստով, [email protected] էլհասցեին:

 

Թեմա դաշտում գրել ցանցային ադմինիստրատորի օգնական:

 

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 9՝ ժամը 18։00։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050 հեռախոսահամարով։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր