Նորություններ
Նարեկ Մանուկյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
Նարեկ Մանուկյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
08.03.2022
Սիրելի՛ կանայք,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ։
Բոլոր ժամանակներում դուք եք դարձրել այս աշխարհը բարի և հիասքանչ, սեր ու կյանք նվիրել, հույս և հավատ ներշնչել, եղել ոգեշնչման և ստեղծարար մղումների աղբյուր։
 
Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը, հաջողություն և առաջընթաց մաղթում մասնագիտական ոլորտում, ձեր ընտանիքներին ցանկանում սեր, խաղաղություն և բարօրություն։ Բայց, որպես բժշկական կենտրոնի տնօրեն, ուզում եմ նաև հիշեցնել, որ այս ամենի գրավականը ձեր առողջությունն է։ Հայ կանայք սովորաբար շատ ուշադիր են իրենց ընտանիքի անդամների, հարազատների առողջության նկատմամբ, բայց ո՛չ սեփականի` մոռանալով, որ իրենց ընտանիքի երջանկությունը պայմանավորված է հենց իրենց երջանկությամբ, որն անհնար է առանց առողջության։
Սիրելի՛ կանայք,
 
եղե՛ք զգոն և ուշադիր ինքներդ ձեր նկատմամբ։ Դրա համար շատ բան հարկավոր չէ՝ ուղղակի հետևել կանխարգելիչ բժշկության կանոններին ու երբեք չհետաձգել բժշկի այցելությունը՝ դրա փոքր-ինչ անհրաժեշտության դեպքում։
Պահպանե՛ք ձեր առողջությունը ձեր սիրելիների և մտերիմների երջանկության, ձեր մասնագիտական հաջողությունների, մեր երկրի բարեկեցության համար։
 
Թո՛ղ գարնանային այս օրը լույս և հաջողություններ բերի բոլորիդ:
 
Թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված:
 
Նարեկ Մանուկյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր