Նորություններ
Առաջին ալիքի Լուրերի անդրադարձը ՈւԱԿ-ում ստեղծված Քաղցկեղի ռեգիստրին
Առաջին ալիքի Լուրերի անդրադարձը ՈւԱԿ-ում ստեղծված Քաղցկեղի ռեգիստրին
17.03.2022

Քաղցկեղ ունեցող անձանց հիվանդության մասին տեղեկությունների հավաքագրում, պահպանում, կառավարում՝ առանց թղթաբանության. այս հնարավորությունը կտա քաղցկեղի ռեգիստրը (չարորակ գոյացությունների յուրաքանչյուր նոր դեպք այսուհետև պարտադիր պետք է գրանցվի Armed հավելվածի համապատասխան բաժնում):


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը փաստում է. «Եվս մեկ քայլով գնացինք առաջ, և ստեղծվեց քաղցկեղի ռեգիստրը, որի շնորհիվ կհավաքագրվի ճշգրիտ վիճակագրություն Հայաստանում քաղցկեղի մասին, ձեռք կբերվեն բավարար տեղեկություններ, կհայտնաբերվեն խնդիրներն ու կլուծվեն»:

 

ՈՒԱԿ-ի վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանը, շեշտադրելով քաղցկեղի ռեգիստրի կարևորությունը, առանձնացնում է հավելվածի պրակտիկությունը. «Հիվանդները ստիպված չեն լինի մի բժշկից մյուսի մոտ գնալիս տանել իրենց հիվանդության բոլոր թղթերը. այդ ամենը կլինի հավելվածում»:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր