Նորություններ
Newarmenia-ի հարցազրույցը Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանի հետ
Newarmenia-ի հարցազրույցը Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանի հետ
18.03.2022

«Օրգանիզմում չկա մի օրգան, օրգան համակարգ կամ թեկուզ մեկ բջիջ, որը ծխելու կամ ծխախոտի արգասիքների պատճառով չի տուժում: Ընդ որում՝ դա վերաբերում է ցանկացած տարիքի: Կան հիվանդությունների խմբեր, որոնք անմիջական կապ ունեն ծխելու կամ ծխախոտի ծխի հետ»,-ասում է ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը և դրական գնահատում նոր փոփոխությունները.

 

«Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, ապա այս օրենքը կնպաստնի երկրում ծխող մարդկանց քանակի նվազմանը, ինչպես նաև կպաշտպանի չծխողներին»:

 

Հիշեցնենք, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթը, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

 

 

Նոր փոփոխությունների մասին պատմում է Newarmenia-ն:



 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր