Մասնագետների համարԸնդհանուր ուռուցքաբանություն
Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
08.03.2017

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ է դրա վաղ հայտնաբերումը ինչպես նախակլինիկական փուլում, այնպես էլ ֆոնային հիվանդությունների փուլում: Հենց այդ նպատակին է ծառայում կոլպոսկոպիան:


Կոլպոսկոպիան գինեկոլոգիական տարբեր տեղակայումների հիվանդությունների ախտորոշման բարձր տեղեկատվական, լայնորեն մատչելի, միանգամայն անվտանգ մեթոդ է, որն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարումներով կանանց հետազոտության արդյունավետությունը: Այս մեթոդը, միևնույն ժամանակ, ոչ ինվազիվ է և անցավ:


ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա է KN-2200 մոդելի կոլպոսկոպը: Այս մոդելի առանձնահատկությունն այն է, որ կոլպոսկոպը հագեցած է առաջատար արտադրողների օպտիկայով, SONY ընկերության ազդանշանի թվային մշակման համակարգով և LED (լուսային դիոդ) հիման վրա ժամանակակից լուսավորման համակարգով: Այսպիսի հարաբերակցությունը՝ օպտիմալ լուսավորվածությունը և օպտիկական առանցքների համամասնությունը, ապահովում է բարձրորակ պատկերի ստացում՝ ներառյալ ամենափոքր մանրամասները և դետալները:


Թվային տեսակոլպոսկոպը նախատեսված է գինեկոլոգիայում սքրինինգային ծրագրերում կիրառման, ինչպես նաև գինեկոլոգիական պաթոլոգիաների լայն սպեկտրի ախտորոշման նպատակով:

 

 

Բժշկուհի Ջիլավյան Ամալյա,

Գինեկոլոգիա, 1-ին բաժանմունք

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ չարորակ ուռուցքների դեմ պայքարի առաջատարը Հայաստանում 23.01.2021

Այն միակն է, որտեղ իրականացվում է ամբողջական շղթան․ առաջնային ախտորոշումից և համալիր բուժումից մինչև դիսպանսեր հսկողություն և պալիատիվ խնամք։

Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 22.01.2021

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին: Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, օգնական՝ Ազատ Չախոյան:

Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Հաճախ տրվող հարցեր