Նորություններ
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը
07.04.2022

Սիրելի՛ կանայք,


ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 


1995 թվականից մեր երկրում ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր՝ օրացույցում ավելացնելով ոչ միայն ևս մեկ տոնական օր, այլև մեր կանանց գովաբանելու, մեր երախտիքը հայտնելու լրացուցիչ գեղեցիկ առիթ: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ինչը լրացնում է այն խորհուրդը, որ մեր ժողովուրդը դրել է մայրերին ուղղված սիրո, հարգանքի և մեծարանքի հիմքում:


Սիրելի՛ մայրեր,


ցանկանում ենք քաջառողջություն, ամենալավն ու բարին, մաղթում ձեզ ուժ ու եռանդ՝ պահպանելու և սերունդներին փոխանցելու համար իմաստությունը, քաջությունը, բարությունը, որոնք ձեր էության զարդն են:

Թող սերն ու ժպիտը անբաժան լինեն ձեզանից, որպես հատուցում՝ ձեր կողմից ցուցաբերվող անչափ հոգատարության, ջանասիրության ու նվիրումի:


Սիրելի՛ կանայք,


կրկին շնորհավորելով ձեր տոնը` մաղթում ենք երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ: Եվ, որն ամենակարևորն է, ցանկանում ենք առողջություն՝ ձեզ և ձեր ընտանիքներին: Եթե անգամ դուք այսօր հիվանդանոցում եք, մի պահ դուրս նայեք, ու կտեսնեք վերածնվող բնությունը։ Այդ ծիրանենիները ծաղկում են ձեզ համար։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր