Նորություններ
«Մեր երկրագունդը, մեր առողջությունը»․ այսօր Առողջության համաշխարհային օրն է
«Մեր երկրագունդը, մեր առողջությունը»․ այսօր Առողջության համաշխարհային օրն է
07.04.2022

«Մեր երկրագունդը, մեր առողջությունը» (Our planet, our health). այս կարգախոսով է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում 2022 թվականի ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային օրը (World Health Day)։


ԱՀԿ-ն համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրում այն անհապաղ գործողությունների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց առողջության և Երկիր մոլորակի պահպանման համար։


Ըստ կազմակերպության, տարեկան 13 մլն մարդ մահանում է էկոլոգիական՝ միանգամայն կանխարգելելի խնդիրների պատճառով։ Օդի աղտոտվածությունը, անառողջ սնունդը, ջերմոցային գազերը, օվկիանոսների հատակին և լեռնագագաթներին հասած պլաստիկը նպաստում են զանգվածային ճարպակալությանը, քաղցկեղների և սիրտ-անոթային հիվանդությունների աճին։


ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ելնելով օրվա խորհրդից, ևս մեկ անգամ կոչ է անում մեր ազգաբնակչությանը՝ եղե՛ք զգոն և ուշադիր ձեր, ձեր մտերիմների, ինչպես նաև ձեզ շրջապատող միջավայրի նկատմամբ։ Հիշե՛ք՝ ձեր առողջության պահպանման գրավականներից մեկը նաև այդ միջավայրի պահպանումն է։


Իսկ մենք շարուանկում ենք անդադար աշխատել ձեր առողջության, երկարակեցության, կյանքի որակը լավացնելու համար: Մեր կենտրոնի անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ դուք լինեք առողջ:

 



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր