Մասնագետների համարԸնդհանուր ուռուցքաբանություն
ՈւԱԿ-ում կատարվել է հերթական երիկամային զարկերակային էմբոլիզացիան
ՈւԱԿ-ում կատարվել է հերթական երիկամային զարկերակային էմբոլիզացիան
08.03.2017

Պացիենտ` Տ., 1951 թ. ծնված: Դիմել է ՈւԱԿ արտահայտված արյունամիզությամբ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ձախ երիկամի չարորակ հսկա ուռուցք` թոքերի մետաստատիկ ախտահարումով: Դեղորայքային բուժումն ապարդյուն էր և արյունահոսությունը չէր դադարում:

 

Հատուկ գերժամանակակից սարքի հսկողությամբ և օգնությամբ կատարվեց ձախ երիկամի զարկերակի էմբոլիզացիա, այսինքն, հատուկ դեղորայքով փակվեց երիկամը սնուցող անոթը:

 

Միջամտության արդյունքում արյունահոսությունը դադարեց, հետևաբար, ինչը վկայում է այն մասին, որ դադարեցվում է նաև ուռուցքի սնուցումը: Իրականացված վիրահատությունից հետո հիվանդը ստանում էր թիրախային դեղորայքային բուժում: Արդյունքում, արդեն 40 օր անց, կրկնակի հետազոտությունը ցույց տվեց ուռուցքի չափերի փոքրացում:

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ 13.01.2021

Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:

Ձմեռը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակում 11.01.2021

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակն է այսօր։ Չկարողացանք անտարբեր անցնել այս գեղեցկության կողքով։

Հաճախ տրվող հարցեր