Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կմատուցվեն ակնաբուժական ծառայություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կմատուցվեն ակնաբուժական ծառայություններ
14.04.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ավելացնել մատուցվող ծառայությունների ցանկը՝ հանուն ձեր առողջության:


Կենտրոնում այսուհետ գործելու է ակնաբույժի ծառայություն: Դուք կարող եք ստուգել ձեր աչքերը՝ վստահ լինելով մասնագետի բարձր որակավորման վրա:

 

Թիկունքում ունենալով տարիների փորձ, մասնագիտական խորը գիտելիքներ՝ ձեզ դիմավորելու է բժիշկ Օֆելյան Գինոյանը:

Այս առիթով բժիշկը պատասխանել է մի քանի հարցերի.

 

Պե՞տք է արդյոք ստուգել աչքերը, եթե անգամ չկան անհանգստացնող նշաններ: Ինչու՞ :

Տեսողության ստուգումը ներառված է առողջության առաջնային պահպանման ծառայությունների ցանկում և հասանելի է բոլորի համար: Նույնիսկ եթե աչքերի հետ կապված որևէ խնդիր չկա, յուրաքանչյուր 2 տարին մեկ խորհուրդ է տրվում ստուգել տեսողությունը: Տեսողության ստանդարտ ստուգմամբ հնարավոր է հայտնաբերել աչքի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլաուկոման, կատարակտը, աչքի մելանոման (քաղցկեղի տեսակ),տարիքային մակուլյար դեգեներացիան, ինչպես նաև համակարգային այլ խնդիրներ՝ դիաբետ, զ/ե հիպերտենզիա և այլն։

 

Ակնաբուժական ինչպիսի՞ ծառայություններ են այսուհետ մատուցվելու ՈՒԱԿ-ում:

ՈՒԱԿ-ում այսուհետ հասանելի են լինելու՝

 

  • Ակնաբույժի առաջնակի համալիր խորհրդատվություն
  • տեսողության սրության որոշում
  • տոնոմետրիա
  • բիոմիկրոսկոպիա
  • ռեֆրակցիայի որոշում (ավտոռեֆրակտոմետրիա)
  • ակնոցային կորեկցիա,
  • ակնագնդի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր