Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը անվճար Ավաստին դեղամիջոց կտրամադրի
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը անվճար Ավաստին դեղամիջոց  կտրամադրի
15.04.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ստացել է Ավաստին (Բևացիզումաբ 100մգ) դեղամիջոցի 505 սրվակ, որոնք մարդասիրական օգնության շրջանակներում ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն ձվարանի մետաստատիկ քաղցկեղով հիվանդներին:


Դեղագործական ընկերությունից ձեռք բերված Roche ապրանքանիշի դեղորայքը ԱՆՎՃԱՐ կտրամադրվի 1970-թվականին և դրանից հետո ծնվածներին:


Հիշեցնենք՝ մեր կենտրոնը անվճար դեղամիջոց է տրամադրում մի շարք հիվանդություններ ունեցողներին: Օրինակ՝ գլիոբլաստոմա ունեցողներին անվճար տրամադրվում է Տեմոդար (100մգ) և Տեմոդար (140մգ) դեղամիջոցը:


Մենք շարունակում ենք աշխատել ձեր առողջության և երկարակեցության համար:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր