Նորություններ
«Իմ բժիշկը» հաղորդաշար, թողարկում 1
«Իմ բժիշկը» հաղորդաշար, թողարկում 1
18.04.2022

Կարևորելով տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, կենտրոնի գործունեության հանրայնացումը, առողջապահական խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնումը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնելէ «Իմ բժիշկը» հաղորդաշարը, որի շնորհիվ դուք ավելի մոտիկից կծանոթանաք մեզ հետ:


Մեր բժիշկները կպատասխանեն ամենաքննարկվող ու հետաքրքիր հարցերին, ներկա կլինեք ՈՒԱԿ-ում անցկացվող տարատեսակ վիրահատություններին, ավելի մանրամասն կիմանաք հիվանդությունների և դրանց բուժման մեթոդիկաների մասին:


Հաղորդումը վարում է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ-էնդոսկոպիստ Ստեփան Աթոյանը:


Առաջին հաղորդումը կայացել է ապրիլի 16-ին, ժ․ 14․30-ին, հեռուստատեսային կրկնությունը կարող եք դիտել ապրիլի 19-ին` ժամը 13:00-ին, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի եթերում:



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր