Նորություններ
Հայաստանում առաջին անգամ կիրառվել է աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի մեթոդը
Հայաստանում առաջին անգամ կիրառվել է աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի մեթոդը
29.04.2022

 

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շարքը, անել այնպես, որ մեր հայրենակիցները քաղցկեղի դեմ պայքարի ընթացքում անհրաժեշտ բոլոր միջամտությունները ստանան այստեղ՝ Հայաստանում, ստիպված չլինեն ծախսել ահռելի գումարներ՝ արտերկիր մեկնելու և այնտեղ բուժում ստանալու համար:


 

Այսօր ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում  կիրառվել է «ճնշման տակ աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի» մեթոդը (PIPAC, Pressurized Intraperitoneal Aerosol Chemotherapy):


 

PIPAC-ը որովայնամզի կարցինոմատոզով ուղեկցվող ուռուցքային հիվանդությունների բուժման նորարարական, քիչ ինվազիվ մեթոդ է։ Այն կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն բուժման մեթոդ, և՛ ներարկային քիմիաթերապիայի հետ համակցված, և՛ որպես նախավիրահատական (նեոադյուվանտ) բուժում։


 

1955թ ծնված հիվանդի մոտ տարիներ առաջ ախտորոշվել է ձվարանի քաղցկեղ և կատարվել է դրա հեռացում, սակայն հետագայում տեղի է ունեցել ռեցիդիվ (հիվանդության կրկնություն)։ Հիվանդի մոտ հայտնաբերվել է որովայնամզի երկրորդային ախտահարում՝ կանցերոմատոզ։ Կինը ստացել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժման արդյունավետությունը չի եղել բավարար։


 

Կնոջ վիճակը բարելավելու համար ՈՒԱԿ-ի բժիշկները որոշեցին նորարարական եղանակ կիրառել՝ հասցնել քիմիաթերապևտիկ դեղամիջոցն անմիջապես որովայնային խոռոչ, ինչը թույլ է տալիս դեղի ավելի փոքր չափաքանակով, ավելի արդյունավետ միջոցով ազդել ախտահարված օջախների վրա։


 

Միջամտությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով՝ թրոակարով անցք է արվել, այնուհետև ՈՒԱԿ-ի կողմից վերջերս ձեռք բերված ժամանակակից հատուկ գործիքով ճնշման տակ ներմղվել է քիմիական դեղամիջոցի լուծույթը։ Բարձր ճնշման տակ աէրոզոլը տարածվել է որովայնի խոռոչով և ազդել ուռուցքային օջախների վրա։


 

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանը, ում գլխավորությամբ իրականացրել է միջամտությունը, նշում է, որ PIPAC-ի կիրառման 33%  դեպքերում հնարավոր է երկրորդային ուռուցքի ռեգրես (հետաճ, փոքրացում), ինչը հնարավորություն է տալիս հետագայում կատարել վիրահատական բուժում։ Մնացած դեպքերում PIPAC-ը կրում է վիճակը կայունացնող կամ ամոքիչ բնույթ։


 

PIPAC մեթոդի հիմնական առավելություններն են


  • PIPAC-ի օգնությամբ, քիմիապրեպարատների մոտ 10 անգամ ավելի փոքր դեղաչափ օգտագործելով (քան ներարկային թերապիայի դեպքում), հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքի։
  • Մեթոդի կիրառման շնորհիվ նվազում են թունավորման աստիճանը և կողմնակի ազդեցությունները։
  • Միջամտությունը կարելի է կրկնել՝ ելնելով ուռուցքային պրոցեսի դինամիկայից:
  • Բուժումը կիրառելի է բարդ դեպքերում, այդ թվում՝ ոչ վիրահատական քաղցկեղների։ Այն լավ այլընտրանք է որովայնամզի կարցինոմատոզով այն հիվանդների համար, որոնց հակացուցված է վիրահատական բուժումը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր