Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը միացավ համապետական շաբաթօրյակին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը միացավ համապետական շաբաթօրյակին
30.04.2022
     

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միացավ համապետական շաբաթօրյակին:

 

 

Այսօր՝ ապրիլի 30-ին, ամբողջ երկրով մեկ անցկացվում է համապետական շաբաթօրյակ-ծառատունկ: Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, հատկապես՝ ժողովրդի բարեկեցության և առողջության:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում մահացության 24%-ը՝ տարեկան մոտ 13.7 մլն մահվան դեպք, կապված է շրջակա միջավայրի հետ՝ պայմանավորված այնպիսի ռիսկերով, ինչպիսիք են օդի աղտոտվածությունն ու քիմիական նյութերի ազդեցությունը:

 

Երկրի, նրա բնակչության և բնության հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով՝ մեր աշխատակիցները վաղ առավոտից մաքրեցին կենտրոնի տարածքը, տնկեցին նոր ծառեր, խնամեցին հներին:

 

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մաքուր պահել մեր միջավայրը, հոգ տանել բնությանը, քանզի այն մեր առողջության կարևոր գրավականներից մեկն է:

Մեր նպատակը պետք է լինի ունենալ ավելի կանաչ և առողջ Հայաստան:

 

 

 
     
 
     
 
     
 
     
     
     
     
     
     
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր