Նորություններ
ՈՒԱԿ-ի բժիշկներն անվճար հետազոտություններ կանցկացնեն Արմավիրում
ՈՒԱԿ-ի բժիշկներն անվճար հետազոտություններ կանցկացնեն Արմավիրում
03.05.2022

Գործունեության առանցքում ունենալով մարդկանց առողջության և երկարակեցության անհրաժեշտությունը, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ԱՆՎՃԱՐ ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

 

 

Արմավիրի մարզում բնակվող սիրելի հայրենակիցներ,

 

Մայիսի 14-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

 

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Սոնա Ջիլավյանը, Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:

 

Ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն

 

  • ՈՒԱԿ փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը,
  • Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանը,
  • Մամոլոգիական բաժանմունքի ղեկավար, մամոլոգ Անդրեյ Մինասյանցը,
  • Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, օնկոուրոլոգ Կարեն Ծառուկյանը,
  • Կանանց առողջության կլինիկայի վարիչ, գինեկոլոգ Կարո Բազիկյանը,
  • Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը 

 

Ակցիան կանցկացվի Արմավիրի բժկական կենտրոնում (հասցե՝ Շահումյան 3) 09:30-ից մինչև 17:00:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Սոնոգրաֆիկ հետազոտությունն ԱՆՎՃԱՐ կլինի առաջինը գրանցված 100 հոգու համար: Խորհրդատվություններ կստանան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ թվով 180 բնակիչներ: Նրանցից ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն կստանան անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում՝ բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյանի մոտ:

 

Գրանցվելու համար մինչև ս.թ. մայիսի 13-ը զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:

 

Որպես նպատակ՝   ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝         ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր