Նորություններ
ՈՒԱԿ-ի մասնագետներն անվճար հետազոտություններ են կատարել «Արմավիր» ԲԿ-ում
ՈՒԱԿ-ի մասնագետներն անվճար հետազոտություններ են կատարել «Արմավիր» ԲԿ-ում
14.05.2022

Մայիսի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, համագործակցելով ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RAի և մարզի բժշկական կենտրոնի՝ Armavir Medical Centreի հետ, նախաձեռնել էր ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների համար:

 

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ շուրջ 100 քաղաքացի, նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 150 բնակիչ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի աշխատանքի շնորհիվ մեծամասնության մոտ հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ. 53 հոգու մոտ ախտորոշվել է դիֆուզ-ֆիբրոզ կիստոզ մաստոպատիա, ֆիբրոադենոմա է գրանցվել 26 հոգու մոտ: Բարձր էր վահանագեղձի խնդիրներ ունեցող հիվանդների թիվը, նրանցից 6-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ:


Հետազոտությունների արդյունքում ստուգվողների մոտ բացահայտվել են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լեղաքարային հիվանդությունը, արգանդի միոմաները, ձվարանի կիստաները, անգիոլիպոմաները, Էնդոմետրիումի հիպերպլազիաները և այլն:


Կատարվել են նաև բազմաթիվ նեղ-մասնագիտական խորհրդատվություններ, փոքր վիրաբուժական միջամտություններ, որոշ քաղաքացիների նշանակվել է կոնսերվատիվ բուժում:


Ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն ստացավ անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում:

Սիրելի՛ հայրենակիցներ,


այսօրվա ակցիայի արդյունքները ևս մեկ անգամ վկայում են` ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՍՏՈւԳՎԵԼ. ձեր առողջությունը ձեզ համար պետք է լինի առաջնահերթություն:


ՍՏՈՒԳՎԵ՛Ք, ԿԱՆԽԱՐԳԵԼԵ՛Ք Ու ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ։

 

 

 
     
 
     
 
     
 
     
 




Լուրեր, հայտարարություններ
Հուլիսի 1-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր վճարներն ընդունվելու են բացառապես անկանխիկ 28.06.2022

Հավելենք, որ հուլիսի 1-ից արյունատվության դիմաց գումարային փոխհատուցումը ևս իրականացվելու է անկանխիկ:

Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման 27.06.2022

2022թ. հուլիսից Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՀՀ մարզերում նախաձեռնում է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրելու է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը: Տեղեկացնում ենք, որ առաջին գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը» տեղի կունենա Գյումրիում:

«Իմ բժիշկը» հաղորդաշար, Թողարկում 6️ 26.06.2022

Հեռուստատեսային կրկնությունը կարող եք դիտել հունիսի 28-ին` 13:00-ին, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների եթերով:

Հաճախ տրվող հարցեր