Նորություններ
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը այսօր ղեկավարելու են երեխաները
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը այսօր ղեկավարելու են երեխաները
01.06.2022
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը այսօր ղեկավարելու են երեխաները:
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը:

 

Մի ամբողջ օր ՈՒԱԿ-ի ղեկավարման ծանր գործը լինելու է տնօրեն Վարուժան Մանուկյանի ուսերին

 

Բարդ վիրահատությունը բարեհաջող է իրականացնելու ուռուցքաբան-գինեկոլոգ Միքայելը

     
  

Պացիենտներին թղթաբանական քաշքշուկներից է ազատելու ՈՒԱԿ-ի Ապահովագրության բաժինը

   Ապահովագրության բաժնի ղեկավար Առնոն

 

   
 Ապահովագրության բաժնի աշխատակից Արևիկը

 

   Ապահովագրության բաժնի աշխատակից Արեգը

 

     
 Ներհիվանդանոցային դեղատան վարիչ Ասմինան ստուգելու է դեղամիջոցների ժամկետները և տրամադրելու է համապատասխան բաժանմունքներին

 

 

   Ախտորոշման ծառայությունում համակարգչային շերտագրում (ԿՏ) հետազոտությունը լինելու է Մարիայի պրոֆեսիոնալ հսկողության ներքո

 

     
 Նիկան մի ամբողջ օր ուշիուշով հետևելու է ՈՒԱԿ-ի մուտքերն ու ելքերը: Նրա աչքից չի վրիպելու աշխատանքից ուշացող և ոչ մի աշխատակից

 

   ՈՒԱԿ-ի կադրային քաղաքականությանը անդավաճան է մնալու բաժնի վարիչ Գոռը

 

     
 Հերթական վիրահատությունից առաջ վերջնական ստուգումներն է անելու ուռուցքաբան-նյարդաբան Ռուբենը

 

   Մի ամբողջ օր Հիպոկրատի երդմանն անդավաճան է մնալու նաև Հովհաննեսը

 

     
 Պացիենտներին ճառագայթային ճշգրիտ բուժում նշանակելու է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նունեն

 

   Իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հերթական կյանքն է փրկելու Արթուրը

 

     
 09:00ից մինչև 16:45 010.205050 հեռախոսահամարի զանգերին արձագանքելու և հարցերին մանրամասն պատասխանելու է տեղեկատու բաժնի աշխատակից Հենրին

 

 

  ՈՒԱԿ-ի ֆինանսական թվերը գլխապտույտ են առաջացնելու ֆինանսական վերլուծաբան Մարիայի մոտ

 

     
 Հիվանդության պատմագրերը մանրակրկիտ ստուգելու և դրանցով վիճակագրություն է ներկայացնելու Ինեսան

 

   Սիրտ-անոթային պաթոլոգիաների և էնդովասկուլյար ծառայություն է մատուցելու Մարիան

 

     
 Անհրաժեշտ ներերակային ներարկում է իրականացնելու հոգատար բուժքույր Մարին

 

   Ուլտրաձայնային հետազոտություն կանի և ճշգրիտ ախտորոշում կտա բժիշկ-ռադիոլոգ Մարիան

 

     
 Մարկը հետևելու է ՈՒԱԿ-ի համակարգչային ցանցի անխափան աշխատանքին

 

   Վիրահատության ընթացքում պացիենտի կենսական ցուցանիշներին հետևելու է Նարեն

 

     
 ՈՒԱԿ-ի վիրահատարանում իր մասնագիտական պարտքն է կատարելու բժշկուհի Նարեն

 

   Գերժամանակակից ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով հետազոտություն է կատարելու ռադիոլոգ Ֆիալան

 

     

Էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտություններն այս անգամ էնդոսկոպիստ Մոնթեի տիրապետության դաշտում են

 

 

Այս ամբողջ ֆոտոշարքը իրականացրեց և ներկայացրեց ձեզ «սիրուն աչքերով» նայող ձեր սրտի լուսանկարիչ Արտյոմը

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր