Նորություններ
Հասմիկ Դավթյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով
Հասմիկ Դավթյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով
04.06.2022

Բժիշկ ռադիոլոգ Հասմիկ Դավթյանը «երկարատև, անբասիր աշխատանքի, ինչպես նաև ախտորոշման ծառայության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով։

 

 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շնորհավորում է մեր մամոգրաֆիկ ծառայության դեմքը հանդիսացող Հասմիկ Դավթյանին։

 

Շնորհակալություն ենք հայտնում նրա՝ ի նպաստ կենտրոնի զարգացման գործունեության համար։ Նրա մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին է խոսում պացիենտների անվերջանալի հոսքը։

 

 

Նրա ճշգրիտ ախտորոշումների շնորհիվ հնարավոր է ապահովել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ բազմաթիվ կանանց արդյունավետ բուժում։ Նրա հորդորներին անսալով՝ բազմաթիվ կանայք անցնում են կանխարգելիչ հետազոտություններ՝ քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար։

Հասմիկ Դավթյանը նաև ակտիվ ներգրավված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման պետական ծրագրում։

 

 

Մեր սիրելի բժշկուհուն մաղթում ենք երջանկություն և երկար տարիների առողջ կյանք:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր