Նորություններ
ՈւԱԿ պատվիրակությունը մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը
ՈւԱԿ պատվիրակությունը մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը
06.06.2022

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվիրակությունը` տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը ASCO22:

 

Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը (ASCO) աշխարհի խոշորագույն ուռուցքաբանների պրոֆեսիոնալ միություն է, որը միավորում է մոտ 45 հազար անդամների աշխարհի շուրջ 150 երկրից: Այն հիմնադրվել է 1964 թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու մինչ օրս ուռուցքաբանության զարգացումն ապահովող հիմնաքարերից մեկն է:

 

ԱՄՆ-ում ամենամյա հանդիպման (այս տարի հունիսի 3-ից 7-ը) նպատակը աշխարհի տարբեր երկրների մասնագետներին մեկ տանիքի տակ միավորելն է: Ուռուցքաբաններ, պացիենտների իրավունքները պաշտպանող կազմակերպության ներկայացուցիչներ, դեղագործներ, ոլորտի տարբեր մասնագետներ այս մի քանի օրերի ընթացքում քննարկումներ են անցկացնում ուռուցքաբանության առջև ծառացած խնդիրների, չարորակ հիվանդության դեմ պայքարելու նորարարական միջոցների, բժիշկներին վերապատրաստելու նոր հնարավորությունների և ոլորտային մի շարք այլ արդիական թեմաների շուրջ:

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր