Նորություններ
Դու կարող ես փրկել կյանքեր` այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
Դու կարող ես փրկել կյանքեր` այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
14.06.2022

Մեզանից յուրաքանչյուրը կարող է փրկել հազարավոր կյանքեր, պարզապես հարկավոր է հատկացնել մինչև 10 րոպե և դառնալ արյան դոնոր: Մեր երկրում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցումը ընդունված է բոլոր զարգացած երկրներում և երաշխավորվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:


2005 թվականին Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:


Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ և հետևելով օրվա խորհրդին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը վաղ առավոտից արյուն է հանձնում:


Կարևոր առաքելության մասնակիցները, հանձնելով շուրջ 450մլ արյուն, ինտեգրվեցին կամավոր սկզբունքով արյուն հանձնելու մշակույթի մեջ` հույսով ու հավատով, որ հանձնված արյունը կծառայի իր նպատակին և կօգնի փրկել կյանքի համար կռիվ տվող բազմաթիվ հիվանդների:

Այս ակցիայի շրջանակում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի  կարիքավոր հիվանդներին:


Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է արյունաբանական կետ, որտեղ կարող եք դառնալ դոնոր, հանձնել արյուն և փրկել կյանք:

Արյունաբանական կետը դոնորներին ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 12:00: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:


Հեռ. +37410205050, +37494965858, +37443885590

Հասցե ք Երևան, Ֆանարջյան 76


Սեփական արյունը նվիրաբերելը դրա կարիքն ունեցողներին անշահախնդիր կամավորության դրսևորում է, որը պետք է լինի շարունակական:






 

 
     
 
     
 
     
 


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր