Նորություններ
Նարեկ Մանուկյանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի
Նարեկ Մանուկյանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի
21.06.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի՝ «Առողջապահության կազմակերպիչ» անվանակարգում։

 

 

  • Անմնացորդ նվիրումի,
  • մեծ պատասխանատվության,
  • ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար

 

 

Նշենք, որ «Տարվա բժիշկ» մրցանակի հաղթողներն ընտրվում են հարցումների և անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքում։

 

Շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր և պարտավորեցնող գնահատականի համար: Մենք շարունակելու ենք ամենօրյա աշխատանքը՝ մեր քաղաքացիների առողջության, կյանքի բարձր որակ ապահովելու ու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ մատուցելու համար:

 

Մեր երկիրը կարող է և արժանի է լավագույնին:

 

Հ. Գ. Ու նորից՝ շնորհավոր Բուժաշխատողի օրը։



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր