Նորություններ
Հրայր Հակոբյանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի
Հրայր Հակոբյանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի
21.06.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանը «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակի:

 

  • Մասնագիտական հաջողությունների,
  • անմնացորդ նվիրումի,
  • մեծ պատասխանատվության
  • ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար

 

Բժշկի մասնագիտությունը ամենապատասխանատուներից է: Այս մարդասիրական առաքելությունը մեր մասնագետները անում են պատվով և մեծ ջանասիրությամբ:


Շնորհակալություն ենք հայտնում նրանց աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու համար:


Շնորհավորում ենք մեր բժշկին և ցանկանում նորանոր ձեռքբերումներ:


Հ. Գ. Ու նորից՝շնորհավոր Բուժաշխատողի օրը։



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր