Նորություններ
Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման
Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման
27.06.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը պարբերաբար մասնակցում է գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների: Մենք կարևորում ենք նաև ձեռք բերված գիտելիքներիփոխանցումըՀայաստանի տարբեր բժշկական կենտրոններում աշխատող մեր գործընկերներին:


Այսպիսով՝ նպատակ ունենալով ՀՀ մարզերում


  • բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին,
  • մարզային գործընկերներին ծանոթացնել Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ


2022թ. հուլիսից Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՀՀ մարզերում նախաձեռնում է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրելու է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Տեղեկացնում ենք, որ առաջին գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը» տեղի կունենա Գյումրիում:


Օրը՝ 2022թհուլիսի 3

Վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (Գայի 1)

Ժամը՝ 11։00-17։00 (13:30-14:15 ընդմիջում)


«Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումին» կարող են մասնակցել մոտ 150 մասնագետներ՝ ՀՀ Շիրակի մարզում մասնագիտական գործունեություն ծավալող ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, ԱԱՊ օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ և այլ՝ հարակից մասնագիտացումներով բժիշկներ։


 Հ.Գ. Գիտագործնական միջոցառման ծրագիրը նախատեսում է ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտավորում՝ համապատասխան հավաստագրմամբ։

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ: 10.08.2022

44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը… 09.08.2022

Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի. 05.08.2022

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել emanuel.ananyan@mail.ru էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»:

Հաճախ տրվող հարցեր