Նորություններ
Հուլիսի 1-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր վճարներն ընդունվելու են բացառապես անկանխիկ
Հուլիսի 1-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր վճարներն ընդունվելու են բացառապես անկանխիկ
28.06.2022

Հարգելի՛ քաղաքացիեր,


Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը:


Ըստ այդմ՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում), այդ թվում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվելու են բացառապես անկանխիկ ձևով:


Հավելենք, որ հուլիսի 1-ից արյունատվության դիմաց գումարային փոխհատուցումը ևս իրականացվելու է անկանխիկ:


Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի մանրամասներինկարող եք ծանոթանալհետևյալ հղումով՝ bit.ly/3mUwGvR


Եղե՛ք առողջ:

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ: 10.08.2022

44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը… 09.08.2022

Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի. 05.08.2022

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել emanuel.ananyan@mail.ru էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»:

Հաճախ տրվող հարցեր