Նորություններ
6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ․ ՈՒԱԿ-ում կատարվում է ստամոքսի բալոնավորում. 168.am
6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ․ ՈՒԱԿ-ում կատարվում է ստամոքսի բալոնավորում. 168.am
29.06.2022

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել ծառայությունների ցանկը։


Մասնավերապես, կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում էնդոսկոպիկ եղանակով իրականացվում են մի շարք ոչ ինվազիվ միջամտություններ՝ ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում, լեղուղիների մաքրում քարերից, լեղուղիների ստենտավորում և այլն։



Հաջողությամբ իրականացվում է նաև բարիաթրիկ նիհարեցում՝ ստամոքսի բալոնավորման եղանակով։ Վերջերս նման միջամտություն է արվել 34-ամյա մի կնոջ դեպքում, որն ուներ 2-3-րդ աստիճանի ճարպակալում (քաշը՝ 100 կգ):


ՈՒԱԿ-ի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի խոսքով՝ էնդոսկոպի կիրառությամբ ստամոքսի բալոնը տեղադրվում է առանց կտրվածքի, կերակրափողի միջով` 6 ամիս ժամկետով։ Բալոնն իր մեջ պարունակում է 500 մլ հեղուկ և, գրավելով ստամոքսի ծավալի մեծ մասը, խոչընդոտում է շատակերությանը։


Բացի ստամոքսի գործող ծավալի նվազեցումը՝ բալոնը նաև գրգռում է ստամոքսի պատերում գտնվող բարոընկալիչները, որոնք ստամոքսի լցվածության մասին ազդակներ են հղում ուղեղային հագեցման կենտրոններին, ինչը հանգեցնում է ախորժակի նվազմանը և արագ հագեցմանը՝ ամեն սնունդ ընդունելիս։  Այս ամենը նպաստում է ճիշտ սննդային վարքի ձևավորմանը․ մարդը սկսում է ուտել ավելի հաճախ և քիչ-քիչ։


Արդյունքում, ինչպես նշում է Վլադիմիր Նահապետյանը, 6 ամսում ակնկալվում է քաշի նվազեցում՝ 10-20 կգ։


Նյութի սկզբնաղբյուր՝ 168․am.

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ: 10.08.2022

44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը… 09.08.2022

Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի. 05.08.2022

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել emanuel.ananyan@mail.ru էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»:

Հաճախ տրվող հարցեր