Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի շաբաթական ժողովը տեղի ունեցավ վերաբացված հիմնանորոգված դահլիճում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի շաբաթական ժողովը տեղի ունեցավ վերաբացված հիմնանորոգված դահլիճում
26.07.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հերթական շաբաթական ժողովը (пятиминутка), որին մասնակցում էին կենտրոնի փոխտնօրենները, բաժանմունքների և բաժինների ղեկավարները, ՈւԱԿ-ի վարչական բաժինների ղեկավարները: Ժողովը վարում էր ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը:


Այս նիստը յուրահատուկ էր բոլորի համար: Այն առաջին անգամ տեղի ունեցավ ՈւԱԿ-ի՝ հիմնանորոգված և պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անունով անվանակոչված դահլիճում:


Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը 2002 թվականից մինչև 2014 թվականը եղել է ՈւԱԿ-ի տնօրեն: Պրոֆեսոր Գալստյանը 14 դոկտորական և 46 թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է, ում սաներն այսօր հաջողությամբ բարձր պաշտոններ են զբաղեցնում հայաստանյան և արտասահմանյան առաջատար բուժհիմնարկներում:


«Սա մեծ պատասխանատվություն է. այսուհետ մեր կենտրոնի բոլոր կարևոր որոշումները կայացվելու են մեծն պրոֆեսորի անվան դահլիճի պատերի ներսում,- ժողովի բացման խոսքում նշեց տնօրեն Մանուկյանը և հավելեց,- մենք ունենք օրինակ` ինչպիսի մասնագետ և մարդ պետք է լինենք մեր աշխատանքում ու դրանից դուրս: Մեր գործունեության հիմքում պետք է լինեն նաև պրոֆեսոր Գալստյանի խորհուրդներն ու այն նվիրումը, որով նա գալիս էր աշխատանքի երկար ու ձիգ տարիներ»:


Դահլիճի պաշտոնական բացումը տեղի կունենա ՈւԱԿ-ի 75-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում՝ ս.թ. հոկտեմբերի 8-ին:


 

 
     
 
     
 
     
 


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր