Նորություններ
ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից
ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից
27.07.2022

ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից

 

Ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս բժիշկներին ընտրել ռազմավարությունը՝ ինչպես բուժել՝ վիրահատել, անցկացնել քիմիոթերապևտիկ, ճառագայթային բուժում, թե ոչ: Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են բջջաբանական, հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ:

 

ՈւԱԿ-ում յուրաքանչյուր կլինիկական դեպք ստանում է անհատական համապարփակ  մոտեցում,  այդ իսկ պատճառով, մեզ համար կարևոր է` մեր ապագա գործընկերներն ունենան հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`

 

  մասնագիտական կրթություն,

  համապատասխան սարք-սարքավորումների տիրապետում,

  աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,

  լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),

  միջին և բարձր համակարգչային գիտելիքներ ու հմտություններ,

  թիմային աշխատանքի կարողություն,

  կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն,

  տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն:

 

Աշխատանքային պայմանները՝

  աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ,

  աշխատանքային ժամերը՝ 09:00-16:15,

  տարիքային շեմը՝ մինչև 50 տարեկան,

  կենտրոնի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է բժշկական ապահովագրություն,

  աշխատավարձը՝ սկսած 400.000 դրամից:

 

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «հյուսվածքաբան»:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050` ներքին 104 հեռախոսահամարով:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր