Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է միջազգային գործընկերների հետ նոր կապերի հաստատումը
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է միջազգային գործընկերների հետ նոր կապերի հաստատումը
28.07.2022

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հավատարիմ է իր ավանդույթներին. մենք շարունակում ենք միջազգային գործընկերների հետ նոր կապերի հաստատումը,  հանդիպումներն ու քննարկումները՝ ի նպաստ հիվանդությունների բուժման նորարարական մեթոդների ծանոթացմանը և կիրառմանը:

Այդ նպատակով էլ ՈւԱԿ-ը, համագործակցելով «Շինոն» կազմակերպության  հետ, մասնակցել է կարևոր բժշկական համաժողովների:

«Շինոն» կազմակերպությունը առաջատար է աշխարհում և համագործակցում է ավելի քան 400 բժշկական կենտրոնների հետ։ Վերջերս, այդ ընկերությունը ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար կազմապերպել էր հանդիպում-քննարկումներ՝ աշխարհի գերզարգացած մասնագիտացված 3 կլինիկաներում՝ Հնդկաստանի «Apollo Proton Cancer Centre»-ում , Դուբայի «American Hospital»-ում և Աբու Դաբիի «Burjeel Hospital»-ում:  




Հանդիպումներին Հայաստանի կողմից ներկա է եղել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը:



 

Այցի տպավորություններով կիսվելիս՝ բժիշկը մասնավորապես կարևորեց ճառագայթային գերժամանակակից՝ պրոտոնային թերապիայի ներկայացումը, որը կատարվում  է Հնդկաստանի «Apollo Proton Cancer Centre»-ում: Այս կենտրոնը առաջինն ու միակն է Հարավային Ասիայում և Միջին Արևելքում, որտեղ բուժում են ստանում ավելի քան 35 երկրների բուժառուներ: Պրոտոնային թերապիայի առավելությունները շատ են,ամենակարևորը՝ նրա շնորհիվ հնարավոր է թիրախին տալ մաքսիմալ թումորոցիդ ճառագայթում՝ նվազեցնելով ճառագայթային դոզան շրջակա առողջ հյուսվածքների և օրգանների վրա:


Պրոտոնային թերապիան կիրառվում  է տարբեր ուռուցքային տեղակայումների դեպքում՝ կենտրոնական նյարդային համակարգի (աստրոցիտոմա, խոնդրոսարկոմա,խոնդրոմա, գլիոմա, մեդուլոբլաստոմա և այլն), ոսկրերի և փափուկ հյուսվածքների (խորդոմա, փափուկ հյուսվածքների և Էվինգի սարկոմա,խոնդրոսարկոմա և այլն), թոքերի, գլխի և պարանոցի, ողնաշարի, ստամոքսաղիքային համակարգի (կերակրափող, լյարդ),շագանակագեղձի և գինեկոլոգիական քաղցկեղների դեպքում:

Հաշվի  առնելով պրոտոնային թերապիայի առավելությունը՝ երկրորդային ազդեցությունների բացակայությունը, համեմատ ավանդական ճառագայթային բուժմանը, այն հնարավորություն է տալիս լայնորեն օգտագործել  նաև երեխաների բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ:

Կենտրոնում փոքրիկ բուժառուների համար  նաև օգտագործվում է  «Pencil beam scanning» մեթոդը, որն ավելի գերճշգրիտ և արդյունավետ է պրոտոնային թերապիայի մեջ:




Այցերի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ինչպես բժշկական կենտրոնների, այնպես էլ այցերին մասնակցած ոլորտային մասնագետների հետ:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր