Նորություններ
«Գիտական հետազոտությունները ուռուցքաբանության ոլորտում» թեմայով դասընթաց ՈՒԱԿ-ում
«Գիտական հետազոտությունները ուռուցքաբանության ոլորտում» թեմայով դասընթաց ՈՒԱԿ-ում
29.07.2022
«Կրթությունը չի փոխում աշխարհը, այն փոխում է այն մարդկանց, ովքեր պատրաստվում են փոխել աշխարհը». Պաուլո Ֆրեյր
Եկե´ք աշխարհը ավելի լավը դարձնենք մեր գիտելիքներով ու աշխատանքով:
Այսպիսով`
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարում է «Գիտական հետազոտությունները ուռուցքաբանության ոլորտում» թեմայով դասընթացի գրանցման մեկնարկի մասին:
Դասընթացը ներառում է համապարփակ տեղեկատվություն գիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանության, վերլուծության և գիտական ամսագրերում տպագրության հնարավորությունների մասին։
Դասընթացը վարելու են միջազգային և հայաստանյան լավագույն փորձագետները։
Դասընթացը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 8-ին և 9-ին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ֆանարջյան 76):
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտավորմամբ հավաստագրեր:
Դասընթացի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը։
Մասնակիցների քանակը սահմանափակ է:
Մասնակցելու համար խնդրում ենք մինչ ս.թ. օգոստոսի 31-ը գրանցվել հետևյալ հղումով` bit.ly/3cMu7dx
Ընտրված մասնակիցները հետադարձ նամակով կտեղեկացվեն դասընթացի մանրամասների մասին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010205050, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր