Նորություններ
«Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանում». ՈՒԱԿ-ը լրագրողական աշխատանքների մրցույթ է հայտարարում
«Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանում». ՈՒԱԿ-ը լրագրողական աշխատանքների մրցույթ է հայտարարում
03.08.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իր 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, հայտարարում է «Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթ։

Նյութերը պետք է անդրադառնան Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա արդի հարցերին` կարևորելով հիվանդության վաղ կանխարգելումը։ Ներկայացվող նյութերը կարող են լինել տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա ձևաչափով:
❗️ Մրցույթին ներկայացված նյութերը պետք է պատրաստված և հրապարակված կամ հեռարձակված լինեն 2022 թ․ օգոստոսի 15-ից մինչև 2022 թ․ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկ աշխատանք: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին և լրատվամիջոցներին:
Գնահատման չափանիշներ՝
• Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղղվածությանը
• Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
• Օբյեկտիվություն, հավասարակշռություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
• Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում:

Մրցույթը սահմանել է հետևյալ մրցանակները՝
• 1-ին տեղ՝ 200.000 ՀՀ դրամ դրամական պարգև
• 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ դրամական պարգև
• 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ դրամական պարգև:

Հետաքրքրված լրագրողները իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ.հասցեին։ Նյութերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է:

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն՝
• Անուն ազգանուն
• Լրատվականի անվանումը
• Հրապարակված նյութի հղումը (տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նամակին կցել նյութի սկանավորված տարբերակը)։
• Կոնտակտային տվյալներ:

Հաղթողներն ընտրվելու են մասնագիտական խորհրդի կողմից:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՈՒԱԿ-ի հոբելյանական միջոցառման ընթացքում՝ 2022թ. հոկտեմբերի 8-ին:

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլ.փոստի միջոցով՝ [email protected] կամ զանգահարել՝ 091482291 հեռախոսահամարով։
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր