Նորություններ
Վաղ հայտնաբերման շնորհիվ հնարավոր է եղել վիրահատել և փրկել պացիենտի կյանքը
Վաղ հայտնաբերման շնորհիվ հնարավոր է եղել վիրահատել և փրկել պացիենտի կյանքը
05.08.2022

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ծավալուն վիրահատություն:


Դեպքը, ըստ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանի, առանձնահատուկ է՝ պացիենտը դիմել է հիվանդության վաղ շրջանում, ինչը և հնարավորություն է տվել բժիշկներին կատարել վիրահատությունը, արմատապես հեռացնել ուռուցքը և փրկել հիվանդի կյանքը:

 

 

 

69 տարեկան կինը դիմել է կենտրոն հուլիսի 19-ին: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի քաղցկեղ:

2 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ սուբտոտալ մասնահատում՝ սպլենէկտոմիայով: Այսինքն՝ հեռացվել է ենթաստամոքսային գեղձի մարմինը, պոչը, փայծաղը (եղել է ուռուցքի ներաճ փայծաղային զարկերակ)՝ շրջակա ճարպային բջջանքով:


Վիրահատությունը կատարել են ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանը, ընդհանուր վիրաբույժ Ավետ Պետրոսյանը: Անեսթեզիոլոգն է եղել Սամվել Պողոսյանը:



«Նմանատիպ ուռուցքները, ցավոք, մեր երկրում հիմնականում հայտնաբերվում են ուշ շրջանում, երբ այլևս վիրահատելու հնավարություն չի լինում. այդ դեպքում արվում է միայն քիմիաթերապիա և ճառագայթային բուժում, որոնք, սակայն, շատ քիչ դեպքերում են լինում արդյունավետ,- հիվանդության մասին պատմում է բժիշկ Եփրեմյանը, ապա ավելացնում,- եթե ունեք գանգատներ, պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, անգամ գանգատներ չունենալու դեմքում ցանկալի է տարին գոնե մեկ անգամ անցնել ընդհանուր ստուգում»:


Այս և նմանատիպ արդյունքով վիրահատությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ պարբերական ստուգումները, վաղ ախտորոշումը հնարավորություն են տալիս ոչ միայն արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ, այլև կանխել դրա հետագա զարգացումն ու տարածումը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր