Նորություններ
ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը…
ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը…
09.08.2022
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում օրերս տեղի է ունեցել կլոր սեղան հանդիպում-քննարկում աշխարհահռչակ միջազգային կազմակերպության՝ «BostonGene»-ի կլինիկական պաթոմորֆոլոգ Վլադիմիր Կուշնարյովի հետ:
Կլոր սեղանին մասնակցում էին ՈՒԱԿ-ի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի, Մամոլոգիական բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության մասնագետները:
????Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:
 
Վլադիմիր Կուշնարյովը Եվրոպայի պաթոմորֆոլոգների միության (ESP) անդամ է, Ամերիկա-կանադական պաթոմորֆոլոգների միության (USCAP) անդամ, Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) անդամ:
Շուրջ 2 ժամ տևած քննարկման ժամանակ անդրադարձ է եղել կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի հետ կապված բոլոր արդիական հարցերին, քննարկվել է այդ տեսակի քաղցկեղի համար անհրաժեշտ հետազոտությունները, դրանց անցկացման կարգը, հետագայում բուժման տարբերակները:
 
Մասնագետի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցությունների համար:
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր