Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենաերկարամյա աշխատակիցը մեզ մոտ աշխատում է արդեն ավելի քան 5️⃣5️⃣ տարի:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենաերկարամյա աշխատակիցը մեզ մոտ աշխատում է արդեն ավելի քան 5️⃣5️⃣  տարի:
04.08.2022
????Իսկ դուք գիտեի՞ք
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենաերկարամյա աշխատակիցը մեզ մոտ աշխատում է արդեն ավելի քան 5️⃣5️⃣ տարի:
Ծանոթացեք՝ բժիշկ-ռադիոլոգ Կոնստանտին Ֆանարջյանն է: Բժիշկը կենտրոնում աշխատում է 1️⃣9️⃣6️⃣6️⃣ թվականից:


«Կարևորը տաղանդը չէ, այլ աշխատասիրությունը: Աշխատասիրությունն է բերում տաղանդ, - ասում է իր աշխատանքի նվիրյալը,- կարևորը աշխատասիրությունն է, սերն է դեպի մասնագիտությունը և հոգատարությունը կենտրոն այցելած յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Շատ պացիենտներ ունեմ, որ հաճախ զանգահարում են, որպիսությունս հարցնում, մտերմություն ենք անում, միասին որսորդության գնում»:
Կոնստանտին Ֆանարջյանը հայտնի ռենտգենաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Վարֆոլոմեյ Ֆանարջյանի որդին է:
«Սերը դեպի բժշկություն փոխանցվել է հայրիկից,- ասում է Կոնստանտին Ֆանարջյանը,- բժիշկներ են նաև եղբայրներս, կինս, երեխաներս, թոռներիցս մեկը նույնպես պատրաստվում է հետևել մեր օրինակին»:
❤️Բժշկի մասին խոսելիս գործընկերներն ասում են՝ նա ոսկրային լավագույն ռենտգենոլոգն է, շատ բարի է, հոգատար, աշխույժ, աշխատասեր:
????Կոնստանտին Ֆանարջյանը մեր կենտրոնի նաև ամենատարեց աշխատակիցն է: Բժիշկը շուտով կնշի իր 85-ամյակը:


Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր