Նորություններ
31.08.2022
Իսկ դուք գիտեի՞ք
Առաջիններից ԽՍՀՄ-ում, ով ներդրել է չարորակ ուռուցքների խոշոր ֆրակցիաներով ճառագայթային նախավիրահատական բուժումը, եղել է Հայրապետ Գալստյանը:
Հայրապետ Գալստյանը բ․գ․դ․, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիաների անդամ է:
Երկար տարիներ եղել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն (2002-2014թթ.): Նրա տնօրինության տարիներին կենտրոնում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնք այժմ խթան են հանդիսանում վերափոխման, զարգացման և առաջընթացի:
Գալստյանը 300 գիտական աշխատանքների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նա 46 թեկնածուական և 14 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է: Բժշկի սաներն այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում հայաստանյան և արտասահմանյան բուժհիմնարկներում:
Գալստյանը պարգևատրվել է «Մխիթար Հերացի» և «Էռլիխի» մեդալներով, արժանացել ՌԴ բնական ԳԱ «Հաղթանակ Գեորգիի» շքանշանի: Երևանի պատվավոր քաղաքացի է:

Լուրեր, հայտարարություններ
Օրերս տեղի է ունեցել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 22-րդ տարեկան կոնգրեսը 28.09.2022

Կոնգրեսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Օնկոուրալոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:

Կարողանալ բացել բերանը, սնվել, ունենալ կենսապայմաններ ապրելու համար. այս ամենը՝ ՈՒԱԿ-ի մասնագետների շնորհիվ 27.09.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոն մեկ շաբաթվա տարբերությամբ դիմել է 2 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը:

Հաճախ տրվող հարցեր