Նորություններ
Վստահ և սահուն քայլերով դեպի դպրոց
Վստահ և սահուն քայլերով դեպի դպրոց
01.09.2022
Մարկը, շնորհիվ մեր բժիշկների վարպետության և պրոֆեսիոնալիզմի, այժմ կարողանում է ոչ միայն հանգիստ քայլել, այլև վազում է, ցատկում և ցույց տալիս իր բոլոր շարժողական ունակությունները:

6 տարեկան տղան Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմել է 2022թ.-ի ապրիլին: Հետազոտություններից հետո տղայի մոտ ախտորոշվել է աջ բազկոսկրի վերին երրորդականի անևրիզմալ ոսկրային կիստա, պաթոլոգիկ կոտրվածք: Կատարվել է վիրահատություն՝ բազկոսկրի սեգմենտար մասնահատում, աուտոպլաստիկա փոքր ոլոքով և ալլոպլաստիկայով: Այսինքն՝ հեռացվել է բազկոսկրի վերին երրորդականը, մնացել է բազկոսկրի գլխիկը՝ աճման զոնայով, դեֆեկտը վերականգնվել է՝ փոքր ոլոքով:

   
Այսօր նա արդեն գնում է դպրոց՝ կարդալ, հաշվել իմանալով: Ասում է՝ լավ է սովորելու, որ բժիշկ դառնա ու բուժի բոլոր փոքրիկներին:
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և ծնողներ,
Հարգելի՛ մանկավարժներ ու դասախոսներ,
Շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ցանկանում ամենակարևորը՝ առողջություն:
Հ․Գ․ Լուսանկարները հրապարակվել են ծնողների թույլտվությամբ:
Լուրեր, հայտարարություններ
Օրերս տեղի է ունեցել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 22-րդ տարեկան կոնգրեսը 28.09.2022

Կոնգրեսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Օնկոուրալոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:

Կարողանալ բացել բերանը, սնվել, ունենալ կենսապայմաններ ապրելու համար. այս ամենը՝ ՈՒԱԿ-ի մասնագետների շնորհիվ 27.09.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոն մեկ շաբաթվա տարբերությամբ դիմել է 2 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը:

Հաճախ տրվող հարցեր