Պալիատիվ խնամքը նոր երևույթ է Հայաստանում, որը սկիզբ է առել 2003 թվականին, երբ ստեղծվեց Հակացավային և պալիատիվ խնամքի ասոցիացիան։ Հայաստանում պալիատիվ խնամքը ներդնելու համար իրականացվել է կարիքների գնահատում և հաստատվել հայեցակարգ, որի նպատակն է պալիատիվ խնամքի մշակումը և ներդրումը։
Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) օգնության առաջին ծառայությունը բացվել է 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Բժշկական օգնության այս տեսակի զարգացման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որը նախարարի հանձնարարությամբ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և անցել առաջին ընթերցմամբ։
2022թ հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առթիվ բացվել է պալիատիվ ծառայության հիմնովին նոր կառուցված մասնաշենք՝ համապատասխանող պալիատիվ ծառայության միջազգային նորմերին։ Կլինիկան նախատեսված է 32 պացիենտի ստացիոնար բուժման համար։ Կլինիկայում տրամադրվում է մասնագիտական բժշկական, հոգե-սոցիալական օգնություն հետևյալ ծավալներով։
![]() |
![]() |
|
![]() |
1.Արտահայտված ախտանշանային դրսևորումներով չարորակ ուռուցքային հիվանդությունների ախտորոշում, բուժական տակտիկայի որոշում ստացիոնար պայմաններում
2.Ցավազրկում – արտահայտված ցավային համախտանիշը բնորոշ է ուռուցքային հիվանդությանը և այդ ցավը շատ ժամանակ պրոգրեսսիվում է, դառնում մշտական, որի շտկման կապակցությամբ կիրառվում են ոչ նարկոտիկ անալգետիկներ և նարկոտիկ անալգետիկներ
3.Փսխումների, սրտխառնոցների կառավարում։ Փսխումներ, սրտխառնոց առկա են տերմինալ փուլում գտնվող ուռուցքաին հիվանդների մոտ և որոշ դեպքերում կառավարելի են հակափսխումային դեղորայքով։
4.Մարսողության կարգավորում — Փորկապությունը շտկելու համար օգտագործվում են կլիզմաներ և տարբեր լուծողականներ: Դիարեան առաջանում է մարսողական օրգանների վիրահատությունների, քիմիաթերապիայի, ուռուցքի քայքայման արտադրանքներով թունավորման արդյունքում։ Բուժման համար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ (ամրացնող միջոցներ, ֆերմենտներ, պրոբիոտիկներ և այլն):
5.Դեզինտոքսիկացիա — օրգանիզմը թունազերծելու համար կատարվում է ինֆուզիոն թերապիա, հեմոսորբցիա.
Պալիատիվ ծառայության կլինիկային կից գործում է նաև շտապ բժշկական օգնության ծառայությունը։ Ծառայությունը կատարում է հիվանդների տեղափոխում բնակության վայրից դեպի ՈՒԱԿ և/կամ ՈՒԱԿ-ից բնակության վայր։
Պալիատիվ ծառայությանը կից գործում է համապարփակ հոգեսոցիալական ծառայություն, որի նպատակն է բարելավել պացիենտների և իրենց ընտանքիների հոգեսոցիալական բարեկեցությունը: Թիմի անդամներն են
ծառայության ղեկավար Եվա Ասրիբաբայանը, սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանը, կլինիկական հոգեբաններ Գայանե Խաչատրյանը և Էլզա Պողոսյանը, կամավորներ՝ Եվա Ղուկասյանը և Անահիտ Միքայելյանը:
Հոգեսոցիալական թիմի գործունեությունը ներառում է սոցիալական խորհրդատվություն և սոցիալական խնդիրների կարգավորում, հոգեկրթություն, հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, արտ թերապիա, ընտանեկան խորհրդատվություն, վշտի փուլի աջակցություն: