Պացիենտների համարՀիվանդություններ
Քաղցկեղի ամենատարածված ախտանիշները
Քաղցկեղի  ամենատարածված  ախտանիշները
26.10.2017

Քաղցկեղի տարբեր տեսակներ դրսևորվում են որոշակի ախտանիշներով: Քաղցկեղը կարող է դրսևորվել այս կամ ախտանիշով, սակայն կան ախտանիշներ, որոնք բնորոշ են քաղցկեղի զարգացման գրեթե բոլոր ձևերին: Դրանցից են մշտական ցավի առկայությունը, անսովոր ուռածությունը մարմնի որևէ հատվածում, անբացատրելի հյուծվածությունը և այլն: Ի տարբերություն սովորական հիվանդությունների, քաղցկեղն ունի ահազանգեր, որոնք սկզբում կարող են աննշան և անվնաս թվալ: Սակայն առավել ուշադիր հետևելու դեպքում նրանց տրամաբանական համախմբումը կարող է այլ պատկեր ունենալ:


Քաղցկեղի ախտանիշները տղամարդկանց մոտ

Տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակը շագանակագեղձի քաղցկեղն է: «Շագանակագեղձի քաղցկեղի հիմնական ուղեկցող ախտանիշը մեզի գույնի փոփոխությունն է», - պնդում է Տեխասի համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ,  բ.գ.թ. Մայքլ Ֆիսչը: Որպես կանոն, այս հիվանդությունը ուղեկցվում է միզարձակման հաճախակի և ցավոտ դրսևորումներով, թեև այդ նշանները կարող են լինել նաև շագանակագեղձի գործառույթների այլ շեղումների հետևանք: Դա հնարավոր է պարզել միայն բժշկի խորհրդատվությունից հետո: Ուստի տղամարդիկ պետք է ուշադիր լինեն, նկատեն միզարձակման ցանկացած փոփոխություն և ժամանակին դիմեն մասնագետի ու հետազոտվեն:


Քաղցկեղի ախտանիշները կանանց մոտ

Կանանց մոտ ամենատարածված ուռուցքը կրծքագեղձի քաղցկեղն է: Յուրաքանչյուր կին պետք է տեղեկացված լինի, թե ինչպես կատարել ինքնազննում: Առաջինը, որ պետք է ուշադրության արժանացնել, դա կրծքի շրջանում կարծրացումներն են կամ, այսպես կոչված, հանգույցները, ինչն անհանգստանալու և հետազոտման դիմելու անհրաժեշտություն է առաջացնում: Նման դեպքերում մամոգրաֆիան և/կամ կրծքագեղձերի և անութային ավշային հանգույցների սոնոգրաֆիան կօգնեն ճշգրիտ բացահայտել քաղցկեղի առկայությունը:


Ի՞նչ գանգատների դեպքում է պացիենտը քաղցկեղի կասկածով դիմում բժշկի


•    Ցավ


Ցավը, թերևս այն հիմնական ախտանիշն է, որը մարդկանց ստիպում է բժշկի այցելել, թեև տարբերել ցավի բուն պաճառն ի սկզբանե, գրեթե անհնարին է, չէ՞որ օրգանիզմում ցանկացած շեղում կարող է ուղեկցվել ցավով: Այնուամենայնիվ, հնարավոր է որոշ չափով տարբերակել սովորական հիվանդության ցավը քաղցկեղի առկայության մասին վկայող ցավից: Այն սովորաբար, նման չէ մինչ այդ ցգացած ցավերին: Ստորև փորձենք բնութագրել քաղցկեղի մասին վկայող  ցավերը.


➢    այդ ցավը նման չէ ծանր աշխատանքային օրվա վերջում առաջացող ամենօրյա ցավին,
➢    ցավը կայուն է՝ առանց բարելավման միտումի,
➢    սուր ցավ է,
➢    ցավն անգամ քնի մեջ է զգացնել տալիս,
➢    ցավն ուղեկցում է այլ, թույլ արտահայտված ախտանիշներին:

•    Հոգնածություն և քաշի կորուստ


Քաղցկեղի մասին վկայող ահազանգ են առանց ակնհայտ պատճառների մարմնի ջարդվածությունն ու հոգնածությունը, արագ և անսպասելի քաշի կորուստը: Եթե վերոնշյալին ուղեկցում է նաև անբացատրելի ցավ, ապա անհրաժեշտ է հնարավորին շուտ հետազոտվել: Հատկապես պետք է զգոն լինեն այն մարդիկ, ովքեր գտնվում են ռիսկի խմբում (ժառանգական նախատրամադրվածություն, անառողջ կենսակերպ, վատ սովորություններ և այլն):


 Իհարկե, հարկ չկա մշտապես վախենալ ի հայտ եկող ցանկացած ցավից կամ    քաղցկեղը բնորոշող որևէ այլ ախտանիշից, սակայն հետևել և զգոն լինել ու «լսել» մարմնին, անհրաժեշտ է: Ժամանակին բժշկին դիմելու դեպքում հնարավոր է խուսափել ծանր հետևանքներից:    

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր