Նորություններ
21-րդ դարում առողջապահական համակարգի լոկոմոտիվներից է անհատականացված բժշկությունը
21-րդ դարում առողջապահական համակարգի լոկոմոտիվներից է անհատականացված բժշկությունը
05.09.2022
«BostonGene»-ն ընկերության հետ համագործակցության շրջանակում` այսօր Ուռուցքաբանության այզգային կենտրոնում տեղի է ունեցել քննարկում-դասընթաց՝ ուռուցքաբանության ոլորտում մոլեկուլյար բիոմարկերների և անհատականացված բժշկության (personalized medicine) թեմայով։ Վերջինս լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկներում, տարեցտարի մշակվում են նոր գենետիկական թեստեր, որի արդյունքում բժիշկներին հնարավորություն է ընձեռնվում մշակելու ավելի արդյունավետ ախտորոշիչ և բուժիչ պլաններ յուրաքանչյուր պացիենտի համար:
 
«BostonGene»-ն ընկերության ներկայացուցիչ,ուռուցքաբան, կլինիկական վելուծաբան Սերգեյ Յուգայն ՈւԱԿ-ի գործընկերների հետ կիսվեց ոլորտի իր փորձով, քննարկվեցին կոնկրետ օրինակներ, բանախոսը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցությունների համար:

«BostonGene»-ը աշխարհահռչակ միջազգային կազմակերպություն է, որը գործում է կենսաբժշկական էլեկտրոնային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական թերապիայի ամենաարդյունավետ ռազմավարությունը մշակելու համար:
 
Լուրեր, հայտարարություններ
Օրերս տեղի է ունեցել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 22-րդ տարեկան կոնգրեսը 28.09.2022

Կոնգրեսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Օնկոուրալոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:

Կարողանալ բացել բերանը, սնվել, ունենալ կենսապայմաններ ապրելու համար. այս ամենը՝ ՈՒԱԿ-ի մասնագետների շնորհիվ 27.09.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոն մեկ շաբաթվա տարբերությամբ դիմել է 2 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը:

Հաճախ տրվող հարցեր