Նորություններ
Կարողանալ բացել բերանը, սնվել, ունենալ կենսապայմաններ ապրելու համար. այս ամենը՝ ՈՒԱԿ-ի մասնագետների շնորհիվ
Կարողանալ բացել բերանը, սնվել, ունենալ կենսապայմաններ ապրելու համար. այս ամենը՝ ՈՒԱԿ-ի մասնագետների շնորհիվ
27.09.2022

 

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոն մեկ շաբաթվա տարբերությամբ դիմել է 2 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը:


54 և 67 տարեկան տղամարդիկ Ուռուցքաբանության ազգային կենտրոն են դիմել ս.թ. սեպտեմբերի սկզբին՝գանգատվելով պարանոցի վերին երրորդականի արնահոսող հսկա գոյացության առկայությունից: Կատարված կլինիկալաբորատոր հետազությունների արդյունքում պացիենտների մոտ հայտնաբերվել է մաշկի տափակբջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի ձախ կեսի ախտահարումով:


Կատարվել են վիրատահատություններ՝

·         ուռուցքի լայն հեռացում՝ ստորին ծնոտի ձախ կեսի մասնահատմամբ (ռեզեկցիա),

·         պարանոցի սելեկտիվ լիմֆոդեսեկցիա՝ ձախից (վերկոճային),

·         փափուկ հյուսվածքային դեֆեկտի վերականգնում՝ մեծ կրծքային լաթով:



Վիրահատությունները կատարել են Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, անեսթեզիոլոգ Կոնստանտին Մակարյան:



Այսպիսով՝ պացիենտների մոտ վերականգնվել են ծամիչ ապառատի ֆունկցիան, կլման ակտը: Այս վիրահատությունը եզակի է ոչ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ նման բարդության ու ծավալի վիրահատությունները քիչ հանդիպող են և պահանջում են բարձրակարգ մասնագիտական հմտություններ:


Պացիենտների վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են վերականգնողական փուլում:


Սիրելի՛ հայրենակիցներ,


ևս մեկ անգամ հորդորում ենք՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք, կանխարգելե՛ք հիվանդության տարածումը և նվազեցրե՛ք բացասական ազդեցությունը կյանքի որակի վրա։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր